Թաիլանդի վարչապետը հայտնել է առևտրային կենտրոնում կրակ բացած զինվորականի շարժառիթը
Թաիլանդի վարչապետ Պրուտ Չան-Օչան հայտնել է Նախոնռաչասիմա քաղաքի առևտրային կենտրոններից մեկում կրակ բացած զինվորականի հիմնական շարժառիթը։ Ըստ վարչապետի՝ միջադեպի պատճառը հողի առուվաճառքի գործարքից ունեցած դժգոհությունն է եղել։
«Դա անձնական կոնֆլիկտ էր, պայմանավորված տան գործարքով»,- հայտնել է վարչապետը և հավելել, որ հակասությունները կապված էին նրա հրամանատարի հարազատի հետ։ Հիշեցնենք՝ հրամանատարը զինվորականի առաջին զոհերից մեկն էր։
«Թայլանդում սա պետք է լինի այսպիսի միակ և վերջին դեպքը»,- վստահեցերել է վարչապետը և հայտնել, որ, ըստ ճշտված տվյալների, միջադեպի արդյունքում զոհվել է 27 մարդ, այդ թվում կիրակ բացած զինվորականը, վիրավորվել՝ 57-ը։ Վիրավորներից 32-ը դեռ գտնվում են հիվանդանոցում, 25-ը դուրս են գրվել, հաղորդում է ՏԱՍՍը