չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Նիգերիայում հաստատել են Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը

Նիգերիայում հաստատել են Էբոլա տենդով վարակման առաջին դեպքը

Նիգերիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է երկրի մայրաքաղաք Աբուջայում՝ Ուգանդայից ինքնաթիռով ժամանած մի կնոջ մոտ։ Հիվանդը հոսպիտալացվել է։ Իշխանությունները հետևում են 44 մարդու, որոնք կարող էին շփվել վարակակրի հետ։

Ուգանդայի առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ Նիգերիայի քաղաքացին միայն տարանցիկ անցել է իրենց երկրի տարածքով։ Մինչ այդ նա գտնվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան հատվածում։ Ավելի վաղ Ուգանդայում արձանագրվել էին Էբոլայի դեպքեր, սակայն հետագայում երկիրը հայտարարեց, որ այնտեղ ակտիվ դեպքեր չկան։

ԿԴՀ-ում Էբոլայի բռնկումը շարունակվում է մայիսից։ Սեպտեմբերի կեսերի տվյալներով՝ երկրում հաստատվել էր վարակման ավելի քան 7000 դեպք, մահացել էր ավելի քան 3300 մարդ։ Օգոստոսի վերջին ԿԴՀ էր հասել Ervebo պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը, ինչպես հույս ունեն ԱՀԿ-ում, կարող է պաշտպանություն ապահովել այս շտամից։

Էբոլա վիրուսը առաջացնում է ծանր հեմոռագիկ տենդ, Բունդիբուգյո շտամի մահացությունը հասնում է 50%-ի։ Դրա դեմ բուժման և պատվաստանյութերի հաստատված միջոցներ առայժմ չկան։ Վիրուսի զսպման ջանքերը բարդանում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում իշխանությունների և ապստամբների միջև զինված հակամարտության պատճառով։

  • Կիսվել: