«Սիրելի՛ Քիմ...». ՀՀ նախկին նախագահը շնորհավորել է Քարդաշյանին
ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին.
«Սիրելի՛ Քիմ, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։
Ջերմությամբ եմ հիշում յոթ տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։ Նունեն ու ես մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք քեզ և ընտանիքիդ։ Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին և այն, թե որքան կարևոր են քեզ համար հայկական արմատներն ու ժառանգությունը»։



