կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան

Սյունիքում ավտոբուսի վթարից տուժած անձանցից 9–ը դուրս են գրվել, 1-ը տեղափոխվել է Երևան

Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարից տուժած 22 անձանցից 12-ն են այս պահին գտնվում Կապանի բժշկական կենտրոնում, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։ 
 
Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Սյունիքի մարզպետից։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ հիվանդանոցում մնացած 12 անձանցից 5-ը մեծահասակներ են, 7-ը` երեխաներ։ Մեծահասակներից 1-ը ավտոբուսի վարորդն է, 4-ը` դպրոցի աշխատակիցներ։
Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը ծանր է, մյուսներինը` բավարար:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի էր ենթարկվել՝ 5 մետր բարձրությունից ընկնելով ձորը։ Վթարի հետեւանքով զոհվել է 1970 թվականին ծնված Թամարա Դավթյանը, որը դպրոցի դասվարն էր։ Վիրավորվել էր 22 քաղաքացի, որոնցից 14-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։

  • Կիսվել: