երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-ի և 3-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 2-ի գիշերը, 4-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով։

Երևանում հունիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է, հուլիսի 2-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Հուլիսի 1-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: