հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

  • Կիսվել: