չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ

Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ

Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
«Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:
 
Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:
 
Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

  • Կիսվել: