SOAD-ի համերգը մնում է օրակարգում․ Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը SOAD-ի համերգի վերաբերյալ պարզաբանում է տարածել։
«Մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և, այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։
Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները», - գրել է նա։
Ավելի վաղ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հուլիսին Երևանում համերգ են ունենալու։


