Սիրիայի գյուղերում գտնվող հայերը արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր
Սիրիայի գյուղերում գտնվող հայերը արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել են ավելի անվտանգ վայրեր: Այս մասին NEWS.am-ին ասաց Լաթաքիայում «Գանձասար»-ի թղթակից Նաիրի Կարապետյանը:
«Բոլորս զգույշ ենք, բոլորս տներում ենք մնում առավելապես, երեկ եւ այսօր քաղաքի վիճակը ավելի լավ է: Դեռ ամեն բան փակ է, միայն սննդի կետերն են բաց, որպեսզի ժողովուրդը գնումներ անի»,-ասաց նա:
Լաթաքիայում եւ շրջակա գյուղերում 750 հայ ընտանիք է ապրում, Սփյուռքի հանձնակատարի գրասնեյակից հայտնում են, որ այս օրերին տարհանման խնդրանքով իրենց չեն դիմել: ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ հետեւում են Սիրիայի իրադրաձություններին, տուժածների թվում հայեր չկան: