Շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ
Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Առանձին շրջաններում տեղումներ են սպասվում նաև փետրվարի 24-26-ին։ Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է անձրև, փետրվարի 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։