Շնորհակալություն նրանց, ովքեր հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի մաքուր ու կանաչ Երևան. Ավինյան
Երևանն առաջին հերթին մարդիկ են, ովքեր աշխատում են մեր քաղաքի բարօրության համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և կից լուսանկարներ հրապարակել:
«Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց հետևողական աշխատանքով ամեն օր ստեղծում են ավելի բարեկարգ, հարմարավետ, մաքուր ու կանաչ Երևան, ինչպես նաև բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց գործով նպաստում են մեր երկրի զարգացմանը»,- գրել է նա։