Շատ մութ կողմեր կան թվային աշխարհում. Սերժ Թանկյան
Դու մտնում ես «Ֆեյսբուք», որտեղ ունես ընկերներ, սակայն նրանք քո իրական ընկերները չեն: Նման կարծիք հայտնեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով WCIT 2019-ի շրջանակում մասնակցում է «Տեխնոլոգիաներ, հասարակություն և ժողովրդավարություն» խորագրով պանելային քննարկմանը:
Թանկյանը նշեց. «Ես կարծում եմ, որ շատ մութ կողմեր կան նրանում, ինչ տեղի է ունենում թվային աշխարհում: Դրանցից մեկը մեկուսացումն է, որ մարդիկ զգում են»:
Երաժիշտը նաև նկատեց, որ համացանքի շնորհիվ ցանկացած տեղեկատվություն մարդկանց հասանելի է վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում մարդիկ չեն խորանում թեմայի մեջ: