Սեյրան Օհանյանը կմեկնի Գերմանիա
Ես կմեկնեմ Գերմանիա մի քանի օրով և կվերադառնամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ 2011 թվականին ձեռք է բերել պրոթեզ, դրանից հետո 3 անգամ մեկնել է դրանք փոխելու։ Հիմա ևս կմեկնի մի քանի օրով և կվերադառնա:
«Վաղը գնալու եմ Գերմանիայի դեսպանատուն, կարծում եմ, որ այն փաստաթղթերով, որոնք ներկայացնում եմ, թույլտվություն կստանամ»,- ասաց նա: Անրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, Օհանյանը նշեց․ «Ես ասել եմ, որ ինձ համար անընդունելի է, երբ 30 տարվա պատմություն կերտած նախագահը գտնվում է բանտում։ Կարելի է թույլ տալ, որ ինքը լինի ազատության մեջ` առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ, համարձակ եկել, ներկայացել է, երբ անհրաժեշտ է եղել: Ինչ պահանջներ դնում են նրա առջև, նա կատարում է: Կարծում եմ, որ եթե ինքը լինի անազատության մեջ, ինքը ոչ մի բանի չի կարող խոչընդոտել, առավել ևս, որ նախաքննական մարմինը իր գործը կատարել է»:
Օհանյանը նաև նշեց, որ Քոչարյանը իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չի տվել, առավել ևս մնացածին: