ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
Գերմանիան կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում. աղբյուր

Գերմանիան կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում. աղբյուր

Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։ 

Ինչպես հաղորդվում է՝ որոշումը կայացվել է վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Բալթյան երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող խախտումների աճի ֆոնին։

Գերմանիան աջակցում է արևելյան թևում խոցելի դիրքերում գտնվող դաշնակիցներին և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում կտեղակայի փոքր զորախումբ՝ համալրված Eurofighter կործանիչներով, որոնք Նոյբուրգ-ան-դեր-Դոնաուի ավիաբազայից կտեղափոխվեն Լատվիայի կենտրոնական մասում գտնվող Լիելվարդեի ռազմական օդանավակայան։ 

Նշվում է նաև, որ Լատվիա կուղարկվեն նաև մի քանի տասնյակ զինծառայողներ և մասնագետներ։ Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից աջակցություն էր խնդրել օդային տարածքի պահպանման հարցում՝ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Լատվիայի խորհրդարանի (Սեյմի) ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 3-ին։

  • Կիսվել: