ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Սևան-Մարտունի ավտոճանապարհին վարորդը «Nissan»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին վարորդը «Nissan»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 48-ամյա Զորիկ Ս․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ եղեգների մեջ:


Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, ջրային վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանը և Էդգար Ահարոնյանը։

Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ միասին օգնել են, որ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս բերվի անվտանգ վայր։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: