կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելը ՀՀ-ի վարկանիշի վրա չի ազդի. Մարության

«Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելը ՀՀ-ի վարկանիշի վրա չի ազդի. Մարության

«Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելն ընդհանրապես ազդի Հայաստանի հեղինակության վրա, վստահ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա այս մասին այսօր ասել է լրագրողների հետ զրույցի ընթացքում:

 «Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետեւ խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է եւ լավ աշխատանք է կատարել: Այսինքն՝ մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին, մենք ունենք բոլոր ապացույցները»,-նշեց Մարությանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Սանիթեքի» հետ պայմանագիրը միակողմանիորեն խզել է, իսկ «Սանիթեքը» հայտարարել է, որ կդիմի միջազգային արբիտրաժային դատարան:

  • Կիսվել: