Սաուդյան Արաբիայում պայթյուններ են որոտացել․ Էր Ռիադի օդանավակայանի մոտ բռնկվել է Saudi Aramco-ի վառելիքային պահեստարանը
Էր Ռիադի միջազգային օդանավակայանի մոտ բռնկվել է Saudi Aramco պետական նավթային ընկերության վառելիքային պահեստարանը, հայտնել է AFP-ն։
Գործակալության՝ դեպքի վայրում գտնվող թղթակցի տվյալներով՝ հրդեհը պատել է այն պահեստարանը, որի վրա երևում է Aramco-ի տարբերանշանը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք փորձում են մարել կրակը։
Էր Ռիադի բնակիչները հայտնել են, որ լսել են պայթյուններ։ Միևնույն ժամանակ, AFP-ն տվյալներ չի ներկայացնում հրդեհի հնարավոր պատճառի մասին և այն ուղղակիորեն չի կապում պայթյունների հետ։
Տուժածների և հնարավոր վնասի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։



