շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքները

Քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի տնօրեն Սալփի Ակարագյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությանն ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքները՝ մասնավորապես Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի և կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը։
 
Դիտարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումները․ կարևորվել են վերջիններիս որակյալ աջակցող միջոցների տրամադրումն ու ներառական միջավայրի ապահովումը։

  • Կիսվել: