ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Քննարկվել են աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։

Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։

Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։

Մարտա Կոսը հետաքրքրվել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներով՝ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա մանրամասնել ՆԳ նախարարության և դրա ենթակա ստորաբաժանումներում ընթացող համապարփակ ու համակարգային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև դրանց վերջնարդյունքը։

Հանձնակատար Կոսը դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը:

Քննարկվել են նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ Փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել ներկայումս բանակցվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի մասին, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո:

  • Կիսվել: