ՓԾ և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմներ
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին կրթահամալիրի ղեկավարությունը՝ ռեկտոր Մ. Մուրադյանի գլխավորությամբ, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտները, նրանց ծնողներն ու հարազատները։
Բացման խոսքով հանդես է եկել ռեկտոր Մ. Մուրադյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին մասնագիտական ուղու կարևորագույն մեկնարկի կապակցությամբ։ Ռեկտորը նշել է, որ կրթահամալիրում ստացած գիտելիքներն ու ձևավորված մասնագիտական արժեքները նրանց հետագա գործունեության ամուր հիմքն են լինելու՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, շարունակական զարգացում և նոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հասարակության անվտանգության։

Ավարտական դիպլոմներ են հանձնվել բակալավրիատի առկա և հեռակա, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտներին։
2025-2026 ուսումնական տարում Փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումն ավարտել է 148 շրջանավարտ, որոնցից 75-ը՝ հեռակա ուսուցման, 47-ը՝ առկա ուսուցման բակալավրիատի, իսկ 26-ը՝ մագիստրատուրայի կրթական ծրագրերով, գերազանցության դիպլոմի է արժանացել 14 շրջանավարտ։

Շրջանավարտների անունից հնչել են շնորհակալական խոսքեր՝ ուղղված կրթահամալիրի ղեկավարությանը, դասախոսներին և ծնողներին՝ ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության, նվիրված աշխատանքի և փոխանցած գիտելիքների համար։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը շնորհավորում է իր շրջանավարտներին՝ մաղթելով խաղաղ, անվտանգ և արդյունավետ ծառայություն, մասնագիտական շարունակական զարգացում, նոր հաջողություններ և բարի երթ։



