շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Փրկարարները վիրավոր թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։
 
Փրկարարները թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին:

  • Կիսվել: