Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը. Վրաստանի վարչապետ
Տարածաշրջանում շարունակվող աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասի երկրների միջև խաղաղության և կայունության ամրապնդումն առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանը միշտ եղել է տարածաշրջանում խաղաղ համակեցության և երկխոսության վճռական կողմնակիցը։ Մենք ողջունում ենք մեր հարևան երկրների (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ․) միջև մեկնարկած խաղաղ գործընթացը և հուսով ենք, որ այն նախադրյալ կդառնա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման և տնտեսական զարգացման համար», — նշել է նա, հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը։



