ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը չեն պայքարի մեդալների համար․ ԱԱ

Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը չեն պայքարի մեդալների համար․ ԱԱ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը դուրս մնացին նաև բրոնզե մեդալի համար պայքարից:

Աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 61 կգ քաշայինների 1/8 եզրափակչում պարտվել էր Ալբանիան ներկայացնող 33-ամյա Զելիմխան Աբակարովին: Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթել էր մեքսիկացի ըմբիշին։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 70 կգ քաշային Արման Անդրեասյանն էլ 1/8 եզրափակչում զիջել էր թուրք Ֆերհաթ Կիլիչին։ Թե Աբակարովը, թե Կիլիչը չեն հասել եզրափակիչ՝ այսպիսով հնարավորություն չտալով մեր ըմբիշներին մասնակցելու բրոնզե մեդալի համար պայքարին։

 

  • Կիսվել: