շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Փրկարարները մարել են Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհը, մեկ անձ հոսպիտալացվել է

Փրկարարները մարել են Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհը, մեկ անձ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։

Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

  • Կիսվել: