կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին (տեսանյութ)

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին (տեսանյութ)

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։ Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։

Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են:

  • Կիսվել: