կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Նորք-Մարաշում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Նորք-Մարաշում գտնվող գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևանի Նորք-Մարաշ, Գ. Հովսեփյան 64/14 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարել մրցույթով՝ դասական աճուրդով։

Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 409 256 000 ՀՀ դրամ։ Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 76 579 800 ՀՀ դրամ է:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2027 թ. հունվարի 22-ը, կազմակերպվելու են հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։

  • Կիսվել: