Պատգամավորը պարետին խնդրել է զբաղվել մարզերից անհապաղ հարցերով Երևան եկող բնակիչների խնդրով
ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում պարետ Տիգրան Ավինյանի ուշադրությունը հրավիրել է մարզերից անհապաղ պատճառներով, օրինակ՝ քիմիաթերապիայի համար, Երևան եկող բնակիչների խնդրին:
Նա, մասնավորապես, գրել է. «Բնակիչներ կան, որ անհապաղ Երևան պիտի հասնեն՝ քիմիաթերապիայի։
Մինչև արտակարգ դրությունը նրանք Երևան էին հասնում ընդհանուր տաքսիով՝ վճարելով մեկ ուղղության համար 3500 դրամ։ Հիմա տաքսին մի ուղղության համար 15.000 դրամ է ուզում։
Պատգամավորը պարետին խնդրել է զբաղվել այս խնդրով»:


