չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվածի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Արգավանդ գյուղի 32-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սուր հոտով, մանրացված, չորացված մարիխուանայի նմանվող զանգված։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը աճեցրել էր իր հողամասում՝ անձնական օգտագործման համար։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: