Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել, անձրև և ամպրոպ կլինի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Վաղը կլինի առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել, իսկ հունիսի 5-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։