Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 5-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-7-ը, 8-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 8-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, 6-8-ը լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-8-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 3-ի և 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-7-ը, 8-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։



