երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նշանակվել է ավելի քան 3 մլրդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024-ի գործունեության հաշվետվությունը

Նշանակվել է ավելի քան 3 մլրդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024-ի գործունեության հաշվետվությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։

 

«2024 թվականը հանձնաժողովի համար շրջադարձային էր՝ հաշվի առնելով սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ օրենսդրական մեծածավալ փոփոխությունների նախաձեռնումը, որով հանձնաժողովին են վերապահվելու սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունները»,- իր ուղերձում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

 

Նախորդ տարին առանձնանում էր նաև վարչարարության արդյունավետության աճով, այդ թվում՝ թե՛ բացահայտված իրավախախտումների, թե՛ տուգանքների ծավալների տարեցտարի աճող ցուցանիշներով։ 2024 թվականի դրությամբ՝ նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք, ինչը աննախադեպ ցուցանիշ է Հանձնաժողովի ավելի քան 20-ամյա գործունեության համար։

 

Հաշվետվության մեջ առանձին բաժիններով ներկայացված են մրցակցության պաշտպանության ոլորտում 2024 թվականին իրականացված հիմնական աշխատանքները թվերով, առավել նշանակալից վարույթները, մրցակցային միջավայրի զարգացման միջոցառումները, 5 ապրանքային շուկաներում կատարված ոլորտային ուսումնասիրությունները, հանձնաժողովի որոշումների վերաբերյալ դատական վճիռները, սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններն ու վարչարարությունը, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, 2025 թվականի առաջնահերթությունները և այլն:

Հաշվետվությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/rN9Z8:

 

–00—ՅՄ

  • Կիսվել: