երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Նոր մանրամասներ՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքից․ ինչ վարկածներ են շրջանառվում

Նոր մանրամասներ՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքից․ ինչ վարկածներ են շրջանառվում

Այսօր առավոտյան` ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։

ArmLur.am-ը մանրամասներ է պարզել դեպքից։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույնը ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել էն ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ՝ գրեթե 10-12 ժամ, փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային՝ այն էլ վարարած գետում։ ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։

Հետաքրքիրն այն է, որ հարակից խանութի տեսախցիկները արձանագրել են տան շուրջ կատարվածը, սակայն ոչ մի կերպ տեսախցիկում չկա արձանագրված երեխայի գետն ընկնելու պահը։ Ինչը գուցե վկայում է, որ երեխան գետը չի ընկել։
Հարկ է նշել, որ տունն ու գետը շատ մոտ են։

Գյուղում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ երեխան ոչ թե գետն է ընկել, այլ նրան գողացել են։

Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

NEWS.am-ը ծնողների թույլտվությամբ հրապարակել էր երեխայի լուսանկարը՝ հույսով, որ գուցե ինչ որ մեկը տեսել է փոքրիկին: Տեղեկություն իմացողներին հարազատները խնդրում են զանգահարել այս հեռախոսահամարով՝ 093698769:

  • Կիսվել: