չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Opel-ը Մյասնիկյան պողոտայում կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Opel-ը Մյասնիկյան պողոտայում կոտրել է հետիոտնի համար նախատեսված լուսակիրն ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Այսօր սեպտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրը և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ 

  • Կիսվել: