Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին կալանավորել են
Դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին գործով: Այս մասին գրում է ТАСС-ը։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ, բժշկուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անփութություն» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մաստուցում» հոդվածներով:
Քրեական գործը հարուցվել է 4 տուժածների բողոքների հիման վրա, որոնց մերժել են կեսարյան հատում կատարել, ինչի արդյունքում նորածին երեխաները վնասվածքներ են ստացել ծննդաբերության ժամանակ: