Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացել է, որ փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության համար պահանջվող գումարի 70 տոկոսն արդեն հավաքվել է:
«Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
Նա նաև նշել է, որ վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։
Նախարարը հայտնել է, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։
«Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»,-գրել է Թորոսյանը։