երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսա բեռներ տեղափոխող նավին և Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Օդեսա բեռներ տեղափոխող նավին և Ուկրաինայի լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասին

Ռուսական զինված ուժերը ծովային անցման ժամանակ հարվածել են բեռնարկղային նավի, որը Օդեսայի նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ռուսական բանակը նաև հարվածել է Ռովնոյի մարզում գտնվող «Էպիցենտր-Կ» լոգիստիկ կենտրոնին, որի տարածքում տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի շահերից օգտագործվող պահեստային համալիր։

 

  • Կիսվել: