Միքայել Սրբազանը դեռևս ունի առողջական խնդիրներ. Արտաշես սարկավագ
Շիրակի թեմի առաջնորդ, կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ապաքինվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը։
Միեւնույն ժամանակ, սակայն, նա հավելեց. «Սրբազանն ունի առողջական խնդիրներ, որոնց անդրադառնալու են բժիշկները, սակայն մանրամասները չեմ կարող ասել»:
Հավելենք, որ լրագրողները Արտաշես Սարկավագի հետ զրուցել են Կենտրոնի նստավայրի դիմաց, որտեղ վերջինս եկել է՝ աջակցելու Արշակ Սրբազանին, որի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցն է քննվում դատարանում։


