Մեր կյանքի արարատացումն է Սուր Էջմիածինը. Բագրատ Սրբազանը՝Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնի խորհրդի մասին
«Տոնը Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրությանն է նվիրված, որը եղել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Տրդաթ Արքայի անմիջական մասնակցությամբ»,-Մայր տաճարի մոտ օրվա խորհուրդը ներկայացրեց Բագրատ Սրբազանը՝ ներկայացնելով այսօրվա՝ Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնի խորհուրդը։
Քիչ անց Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի պատարագ, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Տոնի առիթով Մայր տաճարի դիմաց դուրս են կբերվեն՝ Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը, Սկևռայի մասանց պահարանը:
Բագրատ Սրբազանը պատմում է, որ ավանդույթի համաձայն Տրդատ թագավորը Արարատից մեծ քարեր էր շալակել ու բերել, որպեսզի կառուցվի տաճարը, իսկ Աշխեն թագուհին փեշերով հող է բերել տաճարի կառուցման վայր։
«Լուսավորչի տեսիլքը, մուրճով հարված գետնին, որպես փառքի լույս, որ ճառագայթել է մեր կյանքում, բայց այդ պատմության խորհուրդն մինչև ասյօր ձգվում է։ Մեր կյանքի արարատացումն է Սուր Էջմիածինը։ Այստեղից, այստեղի խորհրդով են ծնվել մեր բոլոր հաղթանակները»,- ասաց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանը հիշեցրեց 1937 թվականի ռեպրեսիաների զոհ դարձած հայոց կաթողիկոսներին և հոգևորակեններին և պատմեց.
«Թադևող Եպիսկոպոս Մարտիրոսյանը իր կյանքի վերջին վարկյանի խոսքեր է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, նա ասել է. «Մեծ է Սուրբ էջմիածնի ներկայությունը հայ ազգի պատմության մեջ, անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեր հետ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս»,-ասաց Բագրատ սրբազանը։