ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մայիսյանում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Մայիսյանում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, պարզվում է ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։

  • Կիսվել: