ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Մայիսյան գյուղում մեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Մայիսյան գյուղում մեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին. 8-ը տեղում սատկել է

Նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարի հոտին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել:

  • Կիսվել: