չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք. ԱԻՆ

Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք. ԱԻՆ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում, Մատենադարանի հետնամասում տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության բաժինը։

«ԹԻՎ» 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էինք հրապարակել՝ տեղեկացնելով համապատասխան վայրում հրդեհի բռնկման մասին:

  • Կիսվել: