չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Չնայած հարաբերությունների բարդություններին՝ ՀՀ–ին ու ՌԴ–ին միավորում է անցյալը. Կոպիրկին

Չնայած հարաբերությունների բարդություններին՝ ՀՀ–ին ու ՌԴ–ին միավորում է անցյալը. Կոպիրկին

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:

Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: