ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մասիսում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Մասիսում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը`ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին:

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում

  • Կիսվել: