Մարդասիրական օգնության ցուցաբերման աշխատանքներ են իրականացվում նաև ՆԳՆ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքով պայմանավորված՝ ՆԳՆ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը նույնպես ընդգրկվել է մարդասիրական օգնության ցուցաբերման աշխատանքներին։
Վայք քաղաքի Հումանիտար կայանում, ինչպես նաև Վարդենիս քաղաքի հաշվառման կետում մարզային փրկարարական վարչությունների ղեկավար կազմը, ինչպես նաև օպերատիվ ծառայություն իրականացնող անձնակազմը շուրջօրյա ռեժիմով իրականացնում են տեղահանված բնակչության մարդասիրական օգնության ցուցաբերման, դիմավորման և տեղափոխման, սահմանափակ շարժունակություն ունեցող քաղաքացիներին դեպի հաշվառման կետ ուղեկցման, ինչպես նաև ուղեբեռների տեղափոխման աշխատանքներ։
Մարդասիրական օգնության ցուցաբերման գործընթացը տարբեր ուղղություններով շարունակվում է։


