Մшհшցել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
Ստամբուլում սեպտեմբերի 19-ին մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, տեղեկացնում է «Ակոսը»։
Նա Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին։ Կիրակոսյանի մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում։



