շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Լարս տանող թունելում երթևեկությունը սահմանափակ է

Լարս տանող թունելում երթևեկությունը սահմանափակ է

Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը, փոխանցում է aliq.ge-ն:

Տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։ Նշվում է, որ երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15-17-ը` ժամը 10։00-19։00-ը։

Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։

  • Կիսվել: