շաբաթ, հոկտեմբեր 24
24 / 10 / 2026
«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին

«Մանկական Եվրատեսիլ»-ի առաջին քվեարկությունը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր՝ ժամը 01:59-ին և կավարտվի 23:00-ին՝ ուղիղ եթերի մեկնարկից անմիջապես առաջ, գրում է 1lurer.am-ը:

Առցանց քվեարկության երկրորդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ժամանակ՝ վերջին երգի կատարումից հետո։ Քվեարկությունը կտևի 15 րոպե։ Բաց մի՛ թողեք առցանց քվեարկության րոպեները. ձեր ձայները շատ կարևոր են։

-Այցելեք https://vote.junioreurovision.tv/ կայք,

-դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

-անվճար քվեարկեք Հայաստանը 08 համարի ներքո ներկայացնող Naré-ի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն՝ պարտադիր է ընտրել 3 երկիր):

Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։

 

  • Կիսվել: