հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը. նա հայ-թուրքական հանդիպումների հայկական կողմի թարգմանիչն էր

Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը. նա հայ-թուրքական հանդիպումների հայկական կողմի թարգմանիչն էր

Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը։ Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել, տեղեկացնում է ArmLur.am-ը:

Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլորի հանդիպումների հայկական կողմի թարգանիչն է եղել: Նա նախօրեին ներկա է եղել նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման աշխատանքային խմբի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։ Արձանագրվել է վարորդի մահը։

 

  • Կիսվել: