«Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը
Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն թե դժբախտ դեպք քննչական բաժինը պարզում է։Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։



