ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Կփոխվեն նաև «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները․ Բաբկեն Սեդրակյան

Կփոխվեն նաև «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները․ Բաբկեն Սեդրակյան

Ավարտվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգումը. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ հաջորդը լինելու են «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները. «Կառավարության կողմից գումար է հատկացվել «Գործարանային» կայարանի համար 3 նոր շարժասանդուղք գնելու համար: Արդեն ունենք հաղթող կազմակերպություն։ 4 ամսից դա էլ կլինի և կսկսենք տեղադրման աշխատանքները»։

  • Կիսվել: